Երեկ վիրավորված 3 զինվորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ՔԿ-ն հրապարակել էր Գեղարքունիքում հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով վիրավորում ստացածների անունները՝ ժամկետային զինծառայող Արման Գուրգենի Աթասյան, պայմանագրային զինծառայողներ՝ Լեռնիկ Հենրիկի Նավոյան և Յուրիկ Աշոտի Օհանյան:
Վերջիններս տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, որտեղ Ա.Աթասյանի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: