Ի՞նչ է կառուցում Ադրբեջանը Նախիջևանի սահմանին. ի՞նչ պայմանավորվածություն է եղել դեռ 2019թ-ին. Նաիրի Հոխիկյանը տեսանյութ է հրապարակել
Լրագրող, վերլուծաբան, հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել.
«Նախիջանի սահմանին կառուցված ճանապարհի ու հնարավոր անցակետի մասին օրերս ինձ տեղեկացրեց մեր հայրենակիցներից մեկը։ Սկսեցի ուսումնասիրել, ու պարզվեց, որ այդ չարաբաստիկ 2019-ի ընթացքում գործարքների ու պայմանավորվածությունների շարքում մեծ նշանակություն են ունեցել նաև շինարարական աշխատանքները՝ միաժամանակ հայկական ու ադրբեջանական կողմերում։
Ծանոթացեք, թե Նախիջևանում՝ ՀՀ սահմանից ընդամենը 370 մետր հեռու ինչ է արել Ադրբեջանը»: