Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում․ «Mercedes»-ը մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է դաշտում․ կա 1 զոհ, 3 վիրավոր
Արարատի մարզում, այսօր, հուլիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 20 կմ հատվածում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մի քանի մետր գլորվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարները, Արտաշատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 2-ը Արտաշատի, 2-ը Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր ՃՈ հետաքննիչը, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը մահացել է։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։