15 մլն դրամի գրավը վճարելու պահից Արմեն Չարչյանն անհապաղ պետք է ազատ արձակվի. նա կվերցնի ԱԺ պատգամավորի մանդատը. պաշտպաններ
Ինչպես արդեն տեղեկացրել էին՝ «Հայաստան» դաշինքի անդամ, բժիշկ Արմեն Չարչյանն ազատ կարձակվի գրավի դիմաց:
Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում Չարչյանի պաշտպան Արամ Վարդևանյանը նշեց. «Մենք ի սկզբանե ասում էինք, որ պրոֆեսորը պետք է ազատ արձակվի: Դատավոր տիկին Մելիքսեթյանը առաջինն էր, որ կալանավորումը որպես խափանման միջոց բավարարեց»:
Վարդևանյանը նաև տեղեկացրեց, որ Արմեն Չարչյանը վերցնելու է ԱԺ պատգամավորի մանդատը:
Չարչյանի պատշպաններից Էրիկ Ալեքսանյանն իր հերթին նշեց, որ 15 մլն գրավը վճարելու պահից նա անհապաղ պետք է ազատ արձակվի: