Պուտինի և Ալիևի բանակցության օրակարգում ԼՂ-ի հարցն է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Մոսկվայում բանակցություններ է անցկացնելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է TACC-ը՝ հղում անելով Կրեմլի լրատվական ծառայությանը։
Նշվում է, որ հանդիպման ժամանակ նրանք կքննարկեն ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հարաբերությունների հետագա ամրապնդման հարցը։
Ինչպես նաև ուշադրություն կդարձվի ԼՂ-ի հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020թ.-ի նոյեմբերի 9-ի և 2021թ.-ի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրագործման գործնական ասպեկտներին։