Պետք է անենք այն, ինչ արդեն արել ենք տարիներ առաջ՝ էլի Երասխից սկսած․ Արմենուհի Մելքոնյան
Արմենուհի Մելքոնյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ինչ անենք՝ մե՛նք պիտի անենք։
Իսկ ի՞նչ պիտի անենք։ Պիտի չարանանք, դաժանանանք թշնամու հանդեպ։
«Միջազգային հանրույթ» բառակապակցությունից չիպս խփում ա։
- Թեկուզ հաշվի առնելով 44-օրյա պատերազմի ընթացքում նույն միջազգային հանրույթի՝ մեր հանդեպ երկակի ստանդարտներով դիրքորոշումը նույնիսկ այն օրերին, երբ արգելված զինատեսակներ, այդ թվում՝ սպիտակ ֆոսֆսոր կիրառվեց Արցախում։
- Բացի այդ՝ թուրք-ադրբեջանական տանդեմը միշտ էլ ցույց է տվել իր թքած ունենալը միջազգային օրենքների նկատմամբ, ինչը նրանց չի խանգարում մշտապես «արկածախնդիր» քայլերի դիմել։ Պայմանական արկածախնդիր, իրականում՝ հաշվարկված։
Նորից՝ հիմա ի՞նչ պիտի անենք։
Էն, ինչ արդեն արել ենք տարիներ առաջ՝ էլի Երասխից սկսած։
Հա, չիպս մի բանից էլ է խփում՝ մեր «մարդասիրությունից»։
Հիշում եք չէ՞, իրենք Ստեփանակերտի ծննդատունը գնդակոծում էին, մենք ի՞նչ էինք անում։ Թշնամուն էինք վիրահատում, հաց էինք տալիս։ Մեր բարությունից սրտխառնոց եմ ունենում։
Իսկ ի՞նչ պիտի անենք։
Պիտի չարանանք, դաժանանանք թշնամու հանդեպ։ Վիշապ սանձող գենը ոնց կարա ծուռվիզ մնա՝ էս ու էն կողմ, էս ու էն միջազգայինին նայող։
Դե լավ էլի։ Լավ էլի․․․»։