«Բարսելոնա»-ն Գրիզմանի և Դիբալայի փոխանակման հարցով դիմել է «Յուվենտուս»-ին . L’Equipe
«Բարսելոնան» շարունակում է նոր ճանապարհներ փնտրել հարձակվող Անտուան Գրիզմանին վաճառելու համար:
Կապտանռնագույնները դիմել են «Յուվենտուս»-ին՝ առաջարկելով ֆրանսիացուն փոխանակել հարձակվող Պաուլո Դիբալայի հետ, հաղորդում է GFFN-ը՝ հղում անելով L'Equipe- ին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գրիզմանի փոխանակումն «Ատլետիկո»-ի կիսապաշտպան Սաուլի հետ վտանգված է:
Ա Սերիայի անցած մրցաշրջանում 27-ամյա Դիբալան 20 խաղում դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
30-ամյա Գրիզմանը Լա լիգայի 36 խաղում դարձել է 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: