Թուրքիան պատրաստ է ստանձնել Քաբուլի օդանավակայանի կառավարումը, եթե ԱՄՆ-ն կատարի իր պայմանը. Էրդողանը
Թուրքիան պատրաստ է ստանձնել Քաբուլի օդանավակայանի կառավարումը, այն պայմանով, որ ԱՄՆ-ն անհրաժեշտ աջակցություն ցուցաբերի: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն (ՀԿԹՀ) կատարած այցի ժամանակ:
«Աֆղանստանում և տարածաշրջանում սկսում է նոր դարաշրջան, ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ միասին նաև Թուրքիան է: ԱՄՆ-ն այժմ որոշել է իր զորքերը դուրս բերել Աֆղանստանից, և նրանք ցանկանում են, որ Քաբուլի օդանավակայանը շարունակի գործել:
Մենք դրան դրական ենք վերաբերում, և իհարկե, մենք ունենք մի քանի պայման Միացյալ Նահանգների համար՝ ինչպես դիվանագիտական հարաբերություններում, այնպես էլ նյութատեխնիկական ապահովման ոլորտում»,- ընդգծել է նա «TRT» հեռուստաալիքի եթերում․ «Եթե մեզ ցուցաբերվի անհրաժեշտ աջակցությունը, ապա մենք կմտածենք Քաբուլի օդանավակայանի կառավարումը ստանձնելու մասին»: