Լիլիթ Մակունցն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հայտնեց, որ այդ պահի դրությամբ պատգամավորի երկու թեկնածու են ինքնաբացարկի դիմում ներկայացրել ԿԸՀ՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն այս շաբաթ մանդատները գրանցելու արձանագրությունը կկազմի: