Ալիև-Նիկոլ տանդեմի «Երասխ-շոու»-ի արդյունքում Բաքվին կանցնեն Տիգրանաշենը և Տավուշի մարզի տարածքները
Ալիև-Նիկոլ տանդեմի «Երասխ-շոու»-ի արդյունքում Բաքվին կանցնեն Տիգրանաշենը և Տավուշի մարզի տարածքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
«Համոզված եմ, որ Ալիև-Նիկոլ հակահայկական տանդեմի վերջին գործողությունը՝ հայ-նախիջևանյան սահմանի Երասխավանի հատվածում իրավիճակի կտրուկ սրման արդյունքը կլնի Տիգրանաշենի և Տավուշի մարզի տարածքների հանձնումը Բաքվին...
Նիկոլ Անհողն այդ տարածքները սկուտեղի վրա կնվիրի Իլհամին, իսկ ռուսներն էլ՝ որպես խաղաղապահ, իրենց զորքերը կտեղակայեն հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածներում, որով և կազդարարվի Հայաստանի երրորդ հանրապետության դե ֆակտո մահը, որին շատ շուտով կհաջորդի նաև դե յուրե մահը...»