Մի կրակոցով սպանում ենք երկու նապաստակ. Վարդան Պետրոսյանը ԿԳՄՍ-ին կոչ է անում հետ կանգնել իր որոշումից
«Հույժ անձնական կարծիք»: Այս նախադասությամբ է սկսել դերասան Վարդան Պետրոսյանն իր անդրադարձը՝ կապված Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Պետական կամերային երաժշտական թատրոնների միավորման՝ ԿԳՄՍ-ի ցանկության հետ։
«Մշակույթի նախարարությունը, կամ, ավելի ճիշտ` ԿԳՄՍ-ն, օպտիմալացման քաղաքականության լույսի ներքո, որոշել է Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնը միացնել Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան պետական թատրոնի հետ:
Երկու տարբեր ստեղծագործական, գեղարվեստական, գեղագիտական, կարգապահական ավանդույթներ ունեցող թատերախմբերի միաձուլումը կարող է պատուհաս դառնալ թատրոնի համար, այն դարձնելով մշտական կռիվների ու վեճերի թատերաբեմ, գումարած որ ուղղակի կփակվի ևս մի թատրոն` պետության կողմից հովանավորվող մի արվեստի օջախ։ Արդյունքում, մեկի տեղը կկորցնենք երկու թատրոն:
Այսպես, մի կրակոցով սպանում ենք երկու նապաստակ:
Այս որոշման իրագործումը ցավալի հետեւանքներ կունենա երկու թատրոնների համար միաժամանակ ու կբերի անդառնալի, հերթական, մշակութային կորստի` մեր թատերական կյանքում:
Կոչ եմ անում համապատասխան գերատեսչությանը` հետ կանգնել այս որոշումից և վստահեցնում, որ խնդրի կարգավորման համար կարելի է գտնել բազմաթիվ այլ լուծումներ»։