Ամիրյան փողոցում կրակողը Գռզոյի որդին է. մատուցողը նրան նկարել է, բայց ոստիկանությունը նրա հեռախոսը առգրավել է
Ամիրյան փողոցում հնչած կրակոցների հեղինակը Հայտնի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի (Գռզո) որդին՝ Ալբերտ Սուքիասյան է: Այդ մասին գրաում է 7or.am-ը:
Կայքի տեղեկություններով, Ալբերտ Սուքիասյանը, Ամիրյան փողոցում վիճել և կրակել է մի երիտասարդի ուղղությամբ։ Թիկնապահները վիրավոր տղային դրել են իրենց մեքենան և տեղափոխել էլիտար հիվանդանոցներից մեկը:
7or.am-ի տեղեկություններով՝ Ամիրյան փողոցի վրա գտնվող լիբանանյան ռեստորան/բիստրոյի դիմաց է տեղի ունեցել դեպքը: Գռզոյի տղան վրացական համարներով մոտ 400 հազար դոլար արժեցող Ֆեռարիյով անմիջապես հեռացել է դեպքի վայրից:
Ռեստորանի մատուցողներից մեկը նկարահանել է միջադեպը, սակայն ոստիկանությունը տղային բերման է ենթարկել և առգրավել հեռախոսը: Հավանաբար ծածկադմփոց պիտի անեն: