Մեծ ափսոսանքով պետք է տեղեկացնեմ ՖԻԴԵ-ի աշխարհի առաջնությունից դուրս գալու մասին. Լևոն Արոնյան
Հարգելիներս, մեծ ափսոսանքով պետք է տեղեկացնեմ ՖԻԴԵ-ի 2021թ. աշխարհի առաջնությունից դուրս գալու մասին։ Այս մասին տեղեկացրել է հայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը։
«Ունեմ բարձր ջերմություն և տոնզիլիտ, չնայած խաղալու մեծ ցանկությանը, ես պետք է լինեմ ռացիոնալ ու իմ և մյուս խաղացողների առողջությունը դնեմ առաջին տեղում:
Ես անձամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել ՖԻԴԵ-ի նախագահ պարոն Դվորկովիչին, որ հնարավոր բոլոր գործողությունները ձեռնարկել է՝ ինձ օգնելու ցանկացած հարցում:
Խնդրում ենք հոգացեք ձեր մասին․ հուսով եմ, որ մրցաշարը կշարունակվի առանց դժբախտությունների:
Ես խոստանում եմ շուտով առողջանալ և վերադառնալ 64 քառակուսների կախարդական աշխարհ»,- գրել է Արոնյանը ֆեյսբուքյան իր էջում։