Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները ժամը 11:00-ից սկսած կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում
Հուլիսի 16-ի առավոտյան, ժամը 11:00-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դիմել են հակազդող գործողությունների: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից:
Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան: