«COVID-19»-ի պատճառով «Ռեալը» կորցրել է 300 միլիոն եվրո
Մադրիդի «Ռեալը» հրապարակել է 2020/21 մրցաշրջանի իրենց ֆինանսական հաշվետվությունը: Ակումբը կորցրել է 300 միլիոն եվրո՝ 2020 թվականի մարտից սկսած «COVID-19» համաճարակի պատճառով:
Կորուստները կրճատելու համար նախատեսված մի շարք միջոցառումներ ձեռնարկելուց հետո Մադրիդի «Ռեալ»-ին հաջողվել է փակել 2020/21 ֆինանսական տարին 874 հազար եվրո շահույթով։
Այսպիսով, «սերուցքայինները» դարձան Եվրոպայի մի քանի լավագույն ակումբներից մեկը, որոնք այս ընթացքում ֆինանսական վնասներ չեն կրել: «ՈւԵՖԱ»-ի ուսումնասիրության համաձայն, 2019-2021 թվականներին եվրոպական ակումբների գործառնական վնասները մոտ 6 միլիարդ եվրո են: