Ես ուզում եմ, որ նա մնա․ Սերխիո Ռամոսը խոսել է Կիլիան Մբապպեի մասին
«ՊՍԺ»-ի նորեկ պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է փարիզցիների հարձակվող Կիլիան Մբապպեի ապագայի մասին, որին ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալը»:
«Ես նրան խորհուրդ եմ տալիս մնալ Փարիզում։ Գուցե ես իրավունք չունեմ որոշելու Կիլիանի ապագան, բայց ուզում եմ, որ նա մնա:
Ակումբին անհրաժեշտ են լավագույն ֆուտբոլիստները, իսկ Կիլիանը նրանցից մեկն է, ճիշտ ինչպես Նեյմարը: Մենք երեքով կարող ենք մեծ բաների անել », - ասել է Ռամոսը: