Ջեյդոն Սանչոն այսօր բուժզննում կանցնի «Մանչեսթեր Յունայթեդ»-ում
Կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի տեղափոխությունը Դորտմունդի «Բորուսիա»-ից «Մանչեսթեր Յունայթեդ» մոտ է իրականացմանը:
Այսօր 21-ամյա ֆուտբոլիստը բուժզննում կանցնի անգլիական ակումբի համար:
«Եվրո -2020»-ի ընթացքում ակումբները հայտարարեցին, որ սկզբունքորեն համաձայնության են եկել անգլիացու տեղափոխության վերաբերյալ: Գործարքի գումարը կազմում է 85 միլիոն եվրո:
Անցած մրցաշրջանում Սանչոն Բունդեսլիգայում անցկացրել է 26 հանդիպում, դարձել 8 գոլի եւ 11 գոլային փոխանցման հեղինակ: