Ռոբերտ Լևանդովսկին ցանկանում է խաղալ Մադրիդի «Ռեալ»-ում
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ցանկանում է խաղալ Մադրիդի «Ռեալում»։ Այս մասին ասում է As-ը:
Ըստ աղբյուրի՝ 32-ամյա հարձակվողը սպասում է մադրիդյան ակումբի առաջարկին իր տրանսֆերի վերաբերյալ: Նա երազում է խաղալ Մադրիդի «Ռեալում»:
Մադրիդցիները տեղյակ են ակումբը փոխելու Լեւանդովսկու պատրաստակամության մասին, բայց «Բավարիան» կտրականապես հրաժարվում է վաճառել նրան այս ամառ:
«Բավարիան» արդեն սկսել է հարձակվող փնտրել Լեւանդովսկուն փոխարինելու համար: Մյունխենյան ակումբը վախենում է, որ ապագայում լեհ ֆուտբոլիստը կցանկանա անվճար մեկնել: