Դոննարուման շուտով կդառնա «ՊՍԺ»-ի ֆուտբոլիստ
Դարպասապահ Ջանլուիջջի Դոննարուման շուտով կդառնա «ՊՍԺ»-ի խաղացող:
22-ամյա դարպասապահը վաղը թռչելու է Փարիզ և պայմանագիր կկնքի ֆրանսիական ակումբի հետ: Նա նաև կհանդիպի մարզչական շտաբի և նոր խաղընկերների հետ:
Իտալացին մեկ օր կանցկացնի Փարիզում, ապա մի քանի օր արձակուրդ կստանա:
Հիշեցնենք, որ Դոննարուման ազատ գործակալի կարգավիճակով հեռացավ «Միլան»-ից ՝ առանց ակումբի հետ համաձայնեցնելու նոր պայմանագրի պայմանները: