Օլիվիե Ժիրուն այսօր կժամանի Միլան
Ինչպես գրում են իտալական մի շարք սպորտային պարբերականներ, արդեն իսկ այսօր Միլան կժամանաի Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Օլիվիե Ժիրուն։
Նշվում է, որ բուժզննում անցնելուց հետո կողմերը կստորագրեն պայմանագիր։ Պայմանագրի հետ կապված այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։
Նշվում է, որ ֆրանսիացի հարձակվողը թիմ կբերի փորձ և հաղթողի հոգեբանություն և դրանք են այն հիմնական պատճառները, որի համար միլանյան ակումբը ցանկանում է գնել Ժիրուին։