Ռամոս, Դոննարումա, Հաքիմի, Վեյնալդում․ «ՊՍԺ»-ն պայթեցնում է ֆուտբոլային շուկան
«ՊՍԺ»-ն ակտիվ քաղաքականություն է վարում այս տրանսվերային պատուհանին։
Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը փարիզցիների համար երրորդ խոշոր ձեռքբերումն էր այս ամռանը:
Ավելի վաղ թիմին էին միացել Աշրաֆ Հաքիմին, որի համար փարիզցիները «Ինտերին» վճարել են մոտ 70 միլիոն եվրո, և Ջորջինիո Վեյնալդումը, ով «Լիվերպուլից» ազատ գործակալի հիմունքներով միացավ ակումբին։
Շուտով փարիզցիները կհայտարարեն դարպասապահ Ջանլուիջջի Դոննարումայի տեղափոխության մասին: Նրա պայմանագրի ժամկետը «Միլանի» հետ ավարտվեց հունիսի 30-ին և նա կմիանա որպես ազատ գործակալ։