Պաշտոնական․ Սերխիո Ռամոսը տեղափոխվեց «ՊՍԺ»․ նա հանդես կգա 4 համարի մարզաշապիկով
Սերխիո Ռամոսը «ՊՍԺ»-ում հանդես կգա 4 համարի մարզաշապիկով։ Ռամոսը այս համարով հանդես էր գալիս նաև «Ռեալի» կազմում:
«Ես իսկապես գնահատում եմ 4-րդ համարը: Սա սնահավատություն է, քանի որ ես խաղում էի դրանով իմ կարիերայի հենց սկզբից: Նա ամբողջ կարիերայում կողքիս էր, լրացնում էր ինձ, հաջողություն բերում ու բազում հաղթանակներ:
4 թիվն իմ մասն է, որպես մարդ և որպես մասնագետ: Ինձ համար պատիվ է կրել այս համարը այս ակումբում», - ասել է Ռամոսը: Ընդգծենք, որ Ռամոսը պաշտոնապես տեղափոխվեց փարիզյան ակումբում։