Ռահիմ Ստերլինգը ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Սիթի»-ից
Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը կարող է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից» այս ամառ: Ըստ The Athletic-ի՝ «Ռեալը» հետաքրքրված է 26-ամյա խաղացողով, որն այնքան էլ գոհ չէ անգլիական ակումբում իր կարգավիճակից:
«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ցանկանում է, որ անգլիացին մնա ակումբում: Նա կարծում է, որ ինչպես Ստերլինգը, այնպես էլ Բերնարդո Սիլվան կկարողանան հաղթահարել իրենց դժգոհությունն ու շարունակել խաղալ ամենաբարձր մակարդակով:
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է երկու տարի հետո, իսկ «Սիթին» նրա համար նոր համաձայնագիր է պատրաստում: Ակումբում կարծում են, որ նոր պայմանագիրը բավարար կլինի Ստերլինգին համոզելու համար մնալ թիմում: