«Բարսելոնան» Ֆելիպե Կոուտինյոի տրանսվերը առաջարկել է «Միլանին»
Կատալոնական «Բարսելոնան» ֆինանսական խնդիրներով պայմանավորված ամռանը ցանկանում է ազատվել իր մի շարք ֆուտբոլիստներից։
Ինչպես նշում են իսպանական մի շարք աղբյուրներ, կատալոնական ակումբը իր ֆուտբոլիստ Ֆելիպե Կոուտինյոի ծառայություններն առաջարկել է «Միլանին»։
Ակումբը պատրաստ է վճարել անգամ Կոուտինյոի տրանսվերի մի մասը։ Միլանցիներն իրենց հերթին այդքան էլ շահագրգռված չեն այդ տրանսվերով, քանի որ Կոուտինյոն շատ է վնասվածքներ ստանում։