Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոնին և դուրս եկավ եզրափակիչ
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթելով աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին
դուրս եկավ Goldmoney Asian Rapid 7-րդ միջազգային մրցաշարի եզրափակիչ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Goldmoney Asian Rapid 7-րդ միջազգային մրցաշար
կիսաեզրափակիչի խաղային երկրորդ օրը շախմատիստները խաղայի ևս չորս պարտիա:
Արոնյանը երկուսում հաղթանակ տոնեց, իսկ մյուս երկուսն ավարտեց ոչ-ոքի: Հայ գրոսմայստերը դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ:
Goldmoney Asian Rapid մրցաշարի կազմակերպիչներն աշխարհի չեմպիոն
Մագնուս Կարլսենը և կանանց վարկանիշային աղյուսակի առաջատար Հու
Յաֆանը: Մրցաշարն ունի 1,6 միլիոն մրցանակային ֆոնդ:
Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա
հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ
կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է
Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին: