«Միլան» տեղափոխության համար Խամես Ռոդրիգեսը կարող է գնալ նաև աշխատավարձի կրճատման
Ինչպես նշում է սպորտային լրագրող Մարկոն, կոլումբիացի Խամես Ռոդրիգեսի տեղափոխությունը «Միլան» միանգամայն իրական է։ Կոլումբացին կարող է «Միլանին» արժենալ 10 միլիոն եվրո, իսկ խաղացողն ինքը պատրաստ է գնալ աշխատավարձի կրճատման։
Խամեսի գործակալ Ժորժե Մենդեշը աշխատում է խաղացողի տեղափոխման վրա: Խամեսի գործակալն իր հաճախորդի ծառայություններն առաջարկում է նաև «Նապոլիին» և Մադրիդի «Ատլետիկոյին»։
Այնուամենայնիվ իսպանական ակումբը դժվար թե իրականացնի այս տեղափոխությունը, քանի նրանք արդեն պայմանագիր են ստորագրել Ռոդրիգո Դե Պաուլի հետ: