Էդեն Ազարը 1-ին մրցաշրջանում ստացել է 7 վնասվածք
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը վնասվածք է ստացել «Եվրո-2020»-ի 1/8 եզրափակչի Բելգիա - Պորտուգալիա 1-0 խաղում: Սա բելգիացու յոթերորդ վնասվածքն է 2020/21 մրցաշրջանում:
Նրանցից վեցը մկանային վնասվածք է եղել: Յոթից հինգ դեպքերում Ազարը վնասել է աջ ոտքը: Մադրիդի «Ռեալում» կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանում 6 վնասվածք էր ստացել:
Ազարը նաև վարակվել էր կորոնավիրուսով։ Ընդհանուր առմամբ, ֆուտբոլիստը բաց է թողել 182 օր ՝ 52 հնարավորից անցկացնելով 21 հանդիպում։