Էրլինգ Հոլանդը Հունաստանի ռեստորաններից մեկում 30 հազար եվրո թեյավճար է թողել
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը մեծ գումար է ծախսել Հունաստանում՝ արձակուրդում գտնվելու ընթացքում: Ըստ Sportime-ի, ֆուտբոլիստը 500 հազար եվրո է ծախսել ընթրիքի վրա, որը տևել է 5-6 ժամ:
Հոլլանդը և նրա ընկերները ներկա էին ընթրիքին: Բացի սննդից, նրանք խմել են 4 շիշ Cristal Vintage շամպայն: Բացի այդ, հարձակվողը, ով հուլիսին դառնում է 21 տարեկան, թողել է 30 հազար եվրոյի թեյավճար:
Անցած մրցաշրջանում նորվեգացին Բունդեսլիգայի 28 խաղում խփել է 27 գոլ ու կատարել 6 գոլային փոխանցում: