Կիլիան Մբապպեին գնելու առաջարկ է արել «Լիվերպուլը»․ ֆրանսիացին ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»
Մադրիդի «Ռեալը» «ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապպեի միակ հավակնորդը չէ: Ինչպես հայտնում է Marca-ն, «Լիվերպուլը» հարցում է ուղարկել փարիզյան ակումբ` տեսնելու, արդյոք այս ամառ հնարավո՞ր է ձեռք բերել հարձակվողին:
Այս տրանսֆերային պատուհանի ընթացքում գործարք կատարելը գրեթե անհնար է: Ամենահավանական տարբերակն այն է, որ Մբապպեն ակումբը փոխի 2022-ի ամռանը: Փարիզցիները «Լիվերպուլին» հասկացրել են, որ չեն պատրաստվում վաճառել ֆրանսիացուն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Ակումբը փորձում է համոզել Մբապպեին մնալ և պլանավորում է մի քանի խոշոր տրանսֆերներ կատարել խաղացողին ապացուցելու համար, որ ակումբը մեծ հավակնություններ ունի: Քննարկվում են Պոլ Պոգբայի, Սերխիո Ռամոսի և Կրիշտիանու Ռոնալդուի տարբերակները: Ըստ աղբյուրի՝ Մբապպեն ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»: Նա չի հետաքրքրվում այլ ակումբներով: