«Բարսելոնան» ցանկանում է գնել Լորենց Ինսինյեին
«Բարսելոնան» հետաքրքրություն է ցուցաբերում «Նապոլիի» կիսապաշտպան Լորենցո Ինսինյեի նկատմամբ: Կատալոնական ակումբը լուրջ աշխատանք կսկսի նրա տեղափոխության ուղղությամբ։
Այս հարցում Բարսան դեռ չի կապվել «Նապոլիի» հետ, քանի որ գործարքը կախված է նրանից, թե կատալոնացիները որքան կվաստակեն իրենց ֆուտբոլիստների վաճառքից:
Անցած մրցաշրջանում 30-ամյա կիսապաշտպանը Ա Սերիայում անցկացրել է 35 խաղ, դարձել 19 գոլի եւ 7 գոլային փոխանցման հեղինակ: Ինսինյեի ծառայություններով հետաքրքրված է նաև «Միլանը»։