Աշրաֆ Հաքիմին մոտ է «ՊՍԺ» տեղափոխությանը
«Ինտերի» պաշտպան Աշրաֆ Հաքիմին ցանկանում է միանալ «ՊՍԺ»-ին: Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով ՝ գործարքն անցել է վերջին փուլում է։
Ֆուտբոլիստը իր գործակալներին ասել է, որ ցանկանում է կարիերան շարունակել Փարիզում։ 22-ամյա ֆուտբոլիստն արդեն պայմանավորվել է ակումբի հետ պայմանագրի պայմանների վերաբերյալ, որոնք ուժի մեջ կլինեն մինչեւ 2026 թվականը:
Ինտերը պատրաստ է փակել գործարքը լավ առաջարկ ստանալուն պես։ Իտալացիները պատրաստ են Հակիմին վաճառել 70 միլիոն եվրոյին մոտ գումարով: Անցած մրցաշրջանում Հաքիմին Ա Սերիայում անցկացրել է 37 խաղ, խփել 7 գոլ ու կատարել 8 գոլային փոխանցում: