«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է նոր պայմանագիր առաջարկել Պոլ Պոգբային
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է նոր պայմանագիր առաջարկել թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Աղբյուրը նշում է, որ անգլիական ակումբը հիացած է «ԵՎՐՈ-2020»-ի շրջանակներում Պոգբայի ցուցադրած հրաշալի խաղից։
Ընդգծենք, որ Պոգբան մտադիր է փոխել ակումբային գրանցումը, սակայն անգլիական թիմը մտադիր է ամեն ինչ անել, որպեսզի կիսապաշտպանը մտափոխվի։ Հավելենք, որ Պոգբայի ծառայություններով հետաքրքրված է «Ռեալը» և «Յուվենտուսը»։