«Միլանը» ցանկանում է գնել Լուկա Յովիչին
Իտալացի սպորտային լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն հայտարարում է, որ եթե Օլիվիե Ժիրուի տեղափոխությունը չստացվի, ապա «Միլանը» կանցնի Լուկա Յովիչին գնելու գործընթացին։
Դեռևս նախորդ ամռանը միլանյան թիմը ցանկանում էր գնել Յովիչին, սակայն Զլատան Իբրահիմովիչի տրանսվերը հետաձգեց այդ գործարքը։
Ընդգծենք, որ Յովիչն իր հերթին հետաքրքրված է այլ ակումբ տեղափոխվելու առաջարկներով։