Ես Ռամոսին սիրում եմ որպես որդի․ Ֆլորենտինո Պերես
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կարծիք է հայտնել պաշտպան Սերխիո Ռամոսի հեռանալու մասին:
«Ես Ռամոսին սիրում եմ որպես որդի, նրան այստեղ եմ բերել 2005-ին: Նախկինում ես երբեք մամուլի ասուլիս չեմ տվել խաղացողի հետ: Ես հիանում եմ նրանով: Նա լեգենդ է, և մենք ուզում էինք, որ նա մնա: Մենք նրան առաջարկել ենք պայմանագիր որոշակի ժամկետով, բայց նա չի ընդունել այն: «Ռեալը» Ռամոսի տունն է, և նա հաստատ կվերադառնա այլ դերում»,-ասել է Պերեսը:
Ընդծենք, որ այս պահին Ռամոսը ազատ գործակալի կարգավիճակով է։