Ֆելիպե Կոուտինյոն կարող է տեղափոխվել «Արսենալ»
Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն կարող է տեղափոխվել Անգլիա։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Աղբյուրը նշում է, որ Կոուտինյոի ծառայություններով հետքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։ Լոնդոնյան ակումբը կիսապաշտպանությունում դիտարկում է նաև այլ տարբերակներ։
Հավելենք, որ կատալոնական ակումբն իր հերթին ցանկանում է վաճառել Կոուտինյոին։