«Միլանը» ցանկանում է թիմ հրավիրել Խամես Ռոդրիգեսին
Իտալական «Միլանը» մտադիր է փոխարինող գտնել թիմի թուրք կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուին, ով տեղափոխվեց «Ինտեր»։ Ինչպես նշում է Goal.com-ը, թիմը ցանկանում է հրավիրել Լոնդոնի «Էվերտոնի» ֆուտբոլիստ Խամես Ռոդրիգեսին։
Անգլիական ակումբը գոհ է Խամեսից և մտադիր է նոր պայմանագիր առաջարկել նրան։ Խամեսն իր հերթին ցանկանում է փոխել ակումբային գրանցումը։
Կոլումբիացու և միլանյան ակումբի միջև բանակցությւոններից այլ մանրամասներ հայտնի չեն։