Ռոնալդուն բացառիկ ցուցանիշներ գրանցեց երեկ Ֆրանսիայի ազգային հավաքկաանի դեմ հանդիպմանը
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երեկ դուբլի հեղինակ դարձավ Ֆրանսիայի ազգային հավաքականի դեմ հանդիպմանը։
Իր կարիերայում առաջին անգամ նա գոլ հեղինակեց Ֆրանսիայի ազգային հավաքականի դարպասը: Սա 44-րդ ազգային հավաքականն է, որի դեմ նա կարողացավ գոլ խփել:
Այդ ցուցանիշից զատ Ռոնալդուն նաև բացառիկ ցուցանիշ գրանցեց․ նա կրկնեց իրանցի Ալի Դաեի ռեկորդը, ով Իրանի հավաքականի կազմում հեղինակել է 109 գնդակ։ 1 գոլ հեղինակելուց հետո Ռոնալդուն կդառնա այդ ցուցանիշով առաջատարը բոլոր ժամանակներում։