Երբ սեփական օրակարգ չունեցող քաղաքական մոդելներն են ֆոտոսեսիաների մասնակցում՝ խղճուկ տեսարան է բացվում․ քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ձեռքը սեղմող և նրա հետ նկարվող քաղաքական ուժերի ղեկավարներին։
Քաղաքագետը երևույթն անվանել է «ֆոտոսեսիա N 2»։ Ստեփան Դանիելյանը մասնավորապես գրել է․
«Երբ մոդելներն են ֆոտոսեսիա անում, հասկանալի է, իրենց գեղեցկությունն են ցուցադրում, ինչն ինքնին արժեք է, սակայն երբ սեփական օրակարգ չունեցող քաղաքական մոդելներն են ֆոտոսեսիաների մասնակցում, անգամ էսթետիկ կազմվածք չունենալով (ամերիկյան ժպիտները չհաշված), ու դրանով փորձում են ուրիշի օրակարգում տեղավորվել, համարելով, որ քաղաքական կյանքին ինչ-որ մասնակցություն ունեն, խղճուկ տեսարան է բացվում։
Քաղաքական մոդելից քաղաքական սուբյեկտ դառնալն անհնարին ճանապարհ է՝ չկա նման բան, սակայն դա էլ է դերակատարություն։ Անգամ քաղաքական ֆլորան ու ֆաունան է բազմազան լինում, դա էլ է բնության դրսևորումներից մեկը»։