Սև ծովում ռուս զինվորականները կրակ են բացել բրիտանական կործանիչի ուղղությամբ
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ռուս զինվորականները նախազգուշական կրակ են բացել բրիտանական Defender կործանիչի ուղղությամբ, որը Սև ծովում մտել է Ռուսաստանի Դաշնության ջրային տարածք։
Ռազմական գերատեսչությունից նշում են, որ նախազգուշական կրակին արձագանք չի եղել։ Դեպքը տեղի է ունեցել ժամը 12:30-ի սահմաններում։ Նախազգուշական կրակից հետո Defender–ը լքել է տարածքը։
Ռազմական գերատեսչությունը նշել է, որ Սևծովյան նավատորմը և սահմանապահները կանխել են Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի խախտումը բրիտանական կործանիչի կողմից: