Փաշինյանի կողմից հանդիպման առաջարկ չի եղել, եթե լինի էլ, չեմ կարծում, թե կարող ենք հանդիպել. Արթուր Վանեցյան
Նախագահն ուղղակի զանգահարել ու շնորհավորել է, իսկ «Հայաստան» դաշինքի առաջնորդի հետ ընտրություններից հետո զրույց չենք ունեցել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արթուր Վանեցյանը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի կողմից հանդիպման առաջարկ եղել է, թե ոչ՝ Արթուր Վանեցյանն ասաց, որ «Պատիվ ունեմ» դաշինքը հանդիպման որևէ առաջարկ չի ստացել, իսկ ստանալու դեպքում էլ չի կարծում, թե կարող են հանդիպել ու ինչ-որ բանի մասին զրուցել.
«Եկեք սպասենք, թող որոշ ժամանակ անցնի, հասկանանք, թե ինչպիսին են լինում ընտրությունների արդյունքները, ինչ է որոշում ՍԴ-ն, եթե դիմենք, ինչ է լինում վերահաշվարկի արդյունքում»,-ասաց Վանեցյանը։
Նա ընդգծեց, որ ամեն դեպքում ներկա իշխանությունների հետ համագործակցել չի պատրաստվում, նման օրակարգ չի լինի: