ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբը նշել է, թե որ դեպքում Ռուսաստանը կարող է օգտագործել միջուկային զենք
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում օգտագործել միջուկային զենք ՝ ի պատասխան ռազմական ագրեսիայի: Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը։ Այս մասին հայտնում է TACC-ը։
«Ռուսաստանի Դաշնությունը իրեն իրավունք է վերապահում օգտագործել միջուկային զենք միայն ի պատասխան իր կամ իր դաշնակիցների դեմ միջուկային և զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենքերի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության դեմ ագրեսիայի դեպքում` նաև սովորական զենքով, երբ պետության գոյությունը վտանգված է », - ասել է Գերասիմովը:
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ԳՇ պետը նշել է, որ Ռուսաստանի միջուկային քաղաքականությունը զուտ պաշտպանողական բնույթ ունի, և միջուկային զսպումը մնում է ռազմավարական կայունության տարր: Նա շեշտել է, որ միջուկային զենքի օգտագործման պայմանները խիստ սահմանափակ են և կարգավորված: