Ալիևի հայտարարելը, թե հայերին շների պես պիտի քշել Արցախից, չի կարող խոսքի ազատություն լինել․ Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում (տեսանյութ)
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կրկին ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում։ Զոհրաբյանը տեսանյութ հրապարակել և կից գրել․
«Այսօր խոսել եմ ֆեյք-նյուզերից և հայատյացությունից։ Ադրբեջանը մի ամբողջ սերունդ մեծացրեց հայի հանդեպ ատելությամբ ու արմենոֆոբիան այդ երկրում շարունակում է լինել պետական քաղաքականություն։
Երբ Ալիևը հայտարարում է, որ հայերին շների պես պիտի քշել Արցախից՝ դա չի կարող խոսքի ազատություն լինել։
Դա ֆաշիզմ է։ Սովորական ֆաշիզմ»։