Ռուսաստանը ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին հորդորել է հրաժարվել Սև ծովում զորավարժություններից
Ուկրաինա-ամերիկյան Sea Breeze զորավարժությունները մեծացնում են Սև ծովում ոչ միտումնավոր միջադեպերի ռիսկը, ուստի կարևոր է հրաժարվել դրանցից։ Այս մասին հայտնել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանությունը:
Զորավարժությունները տեղի կունենան հունիսի 28-ից հուլիսի 10-ը, որին կմասնակցեն 5000 զինծառայողներ, 32 նավեր։ Դեսպանության հայտարարության մեջ ասվում է նաև, որ զորավարժությունները «խրախուսում են Կիևում ռազմատենչ տրամադրությունները»:
«Մենք ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին հորդորում ենք դադարեցնել զորավարժությունները Սև ծովում», - ասված է դեսպանության հայտարարության մեջ ՝ նշելով, որ տարածաշրջանում ծագող խնդիրները հնարավոր է լուծել առանց արտաքին գործոնների ազդեցության։