Մի շարք երկրներ տիեզերքում պատրաստվում են հարձակողական գործողությունների. Շոյգու
Մի շարք երկրներ ռազմական ծրագրեր են կազմում, որի հիմնական խնդիրն է հարձակողական գործողություններ իրականացնել տիեզերքում և կիբերտարածքում: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուն` Մոսկվայի անվտանգության համաժողովում:
Ըստ նրա՝ գերզարգացումը, թվայնացումը և ռոբոտացումը նոր զենքերի մշակման գործում փաստում են նոր տարածքներում հնարավոր ռազմական առճակատման մասին։
«Մի շարք երկրների զինված ուժերի կազմում ստեղծվում են տիեզերական կիբերհրամանատարություններ, որոնց հիմնական խնդիրը ոչ թե պաշտպանությունն է, այլ համապատասխան տարածքներում հարձակողական գործողությունների պլանավորումը և իրականացումը»,-ասել է Շոյգուն։
Նա ավելացրել է նաև, որ միջազգային պարտավորությունների նկատմամբ հարգանքը փոխարինվում է միակողմանի պատժամիջոցներով և որոշակի կարգի ներդրմամբ, որը հիմնված է անհայտ մեկի կողմից հորինված կանոնների վրա: