«Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային գլխավոր թիրախը Հարի Քեյնն է
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» այս ամռանը ցանկանում է ուժեղացնել թիմի հարձակման գիծը։ Ինչպես նշում է Goal.com-ը՝ անգլիական ակումբը ամեն կերպ ցանկանում է գնել Հարի Քեյնին։
Պեպ Գվարդիոլայի գլխավոր տրանսֆերային թիրախը հենց Քեյնն է։
Նշվում է, որ մանչեսթերյան ակումբը մտադիր է առաջիկա օրերին տրանսֆերային առաջարկով դիմել Լոնդոնի «Տոտենհեմին»։
Հավելենք, որ Քեյնն ինքը նշել է, որ մտադիր է հեռանալ լոնդոնյան ակումբից։