Մադրիդի «Ատլետիկոն» ցանկանում է գնել Լորենցո Ինսինյեին
Մադրիդի «Ատլետիկոն» ցանկանում է թիմ հրավիրել իտալական «Նապոլիի» ֆուտբոլիստ Լորենց Ինսինյեին։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Ինսինյեի ծառայություններով հետաքրքրված է Դիեգո Սիմեոնեն, ով հավանում է իտալացու խաղը։
Ընդգծենք, որ իտալացու պայմանագրի ժամկետի ավարտին մնացել է 1 տարի։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Միլանը»։