Ռաֆայել Վարանը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանը որոշում է կայացրել իր ապագայի հարցով։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նրա գործակալը ցանկանում է բանակցություններ վարել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Անգլիական ակումբն իր հերթին մտադիր է գնել Վարանին։
Ընդգծենք, որ Վարանն ամենայն հավանականությամբ այս ամռանը կլքի մադրիդյան ակումբը։