Եթե իրենք շարունակեն նույն ոճով, ապա ես կասկած չունեմ, որ Հայաստանը կանգնած է լինելու ևս մեկ արտահերթ ընտրությունների առջև. Քոչարյան
Երևի հարցեր են առաջանում, թե հետագայում ինչ գործիքակազմ ենք կիրառելու: Այս մասին այսօր «Հայաստան» դաշինքի առաջնորդների մամուլի ասուլիսի ժամանակ ասաց դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Իշխանության երեկվա հանրահավաքից ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ իրենք շարունակելու են նույն ոճով աշխատել, որով աշխատել են այս 3 տարվա ընթացքում, որ ոչինչ չի փոխվելու, իրենք ընկալել են այս քվեները՝ որպես վստահություն իրենց: Իրենք ընկալում են այնպես, որ ժողովուրդը համաձայն է և ուզում է, որ իրենք շարունակեն այն ոճով, որով շարունակել են, մինչդեռ, իմ տպավորությամբ և համոզմունքով, ուրիշ բան է կատարվել այս գործընթացում: Եթե իրենք շարունակեն նույն ոճով, նույն վենդետաներով, նույն ներքաղաքական լարվածությունը շարունակելով, ապա ես կասկած չունեմ, որ Հայաստանը կանգնած է լինելու ևս մեկ արտահերթ ընտրությունների առջև և շատ երկար դա չի տևելու»: