Ռուսական կործանիչները հետախուզական թռիչքներ են իրականացրել բրիտանական ռազմանավի վրայով
Ռուսական կործանիչները հետախուզական թռիչքներ են իրականացրել բրիտանական Queen Elizabeth ռազմական ավիակիր նավի վրայով։ Այս մասին գրում է The Telegraph- ը:
Նավի ավիախմբի հրամանատար Ջեյմս Բլեքմորը ասել է, որ զինվորականները երեք օր տեսել են ՄիԳ և այլ ինքնաթիռներ, ինչպես նաև նկատել են սուզանավեր:
«Դա նման է կատվի և մկան խաղին: Միջերկրական ծովում մենք առաջին անգամ ենք օգտագործում F-35 կործանիչներ, և, իհարկե, ռուսները ցանկանում են տեսնել մեր ռազմանավերը, նրանք ուզում են հասկանալ, թե ինչպես ենք մենք գործում», - ասել է Բլեքմորը: Զինվորականները ռուսական ինքնաթիռների գործունեությունը որակել են «ինտենսիվ» և շեշտել, որ նրանք կօգտագործեն բոլոր հնարավորությունները «տարածաշրջանում իրենց մտադրությունները ցուցադրելու համար»: