Ժնևի գագաթնաժողովը չի փոխել ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցների քաղաքականությունը. Ջեն Պսակի
Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի ժնևյան հանդիպումը «ոչ մի փոփոխություն» չի բերել Վաշինգտոնի հակառուսական պատժամիջոցների քաղաքականությանը։ Այս մասին ասել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Պսակին:
«Օրենքը պահանջում է, որ մենք շարունակենք դիտարկել պատժամիջոցների նպատակները` կապված քիմիական զենքի օգտագործման հետ »,-ասել է Պսակին, մեջբերում է The New York Times-ը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ ամերիկացիները պատրաստվում են նոր սահմանափակումների` Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի պատճառով: Բացի այդ, Վաշինգտոնը մտադիր է շարունակել ճնշումը «Հյուսիսային հոսք 2» գազատարը կառուցող ընկերությունների վրա: